A
A
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Լեհաստան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը պայմանագիր է կնքել Շչեցինի «Պոգոն» ակումբի հետ: Այդ մասին տեղեկացնում է լեհական ակումբի մամուլի ծառայությունը:
«Պոգոնը» հայ ֆուտբոլիստի հետ կնքել է 3,5 տարվա պայմանագիր: Նա հանդես է գալու 22 համարի տակ:
Վահան Բիչախչյանը մինչ այդ հանդես էր գալիս Սլովակիայի «Ժիլինա» թիմում, որի կազմում նա անցկացրել է 60 խաղ, խփել 18 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում: