Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ղազախների թիվ մեկ խնդիրը ավտորիտարիզմը չէր․ գյուղացիները չադապտացվեցին քաղաքին․ Հրանտ Միքայելյան (տեսանյութ)

Ղազախստանում բնակչության կառուցվածքը ցեղային է։ Այնտեղ կա երեք հիմնական ցեղ և բազմաթիվ ճյուղավորումներ, որոնց միջև առկա է մրցակցություն։ Նրանք բոլորն էլ աշխարհագրորեն սփռված են երկրի տարբեր անկյուններում և տարբեր մշակույթների կրող են։ Ղազախստանում տեղի ունեցող բախումների պատճառը նաև սրանով է բացատրվում․ կարծում է  քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։

Նա ընդգծում է՝ այդ երկրում լյումպեն մասսան կրիտիկական է։ Միայն մեկ տարվա ընթացքում Ալմաթի էր տեղափոխվել 50․000 մարզաբնակ։ Նրանք,  գալով Ալմաթի, ուզում էին ադապտացվել և գտնել իրենց քաղաքային կյանքում, բայց շատ դեպքերում չստացվեց։

Քաղաքագետի խոսքերով՝ Ղազախստանում բնակչության կեսը մեկուսացված էր և չէր կարողանում մասնակցել ժամանակակից տնտեսությանը։

Ներքին բախման ֆոնին Ղազախստանի զինված ուժերում կար չկողմնորոշվածություն՝ ում պետք է պաշտպանել։

ՀԱՊԿ-ի գալով՝ տեղի ուժայինները սկսեցին կողմնորոշվել, թե ում կողմից են։

Ռուսական ներկայությունը շատ ավելի հոգեբանական ազդեցություն ունեցավ․ կարծում է Հրանտ Միքայելյանը։

Մանրամասները՝  տեսանյութում