Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Թշնամու կողմից կրակահերթը տևել է 10 րոպե․ լուսանկարներ

ԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը մանրամասներ է հրապարակելԿ արմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ թշնամու կրակոցներից։

Ադրբեջանական զինուժն այսօր ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ է բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:

Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ.Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում:

Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով տուժածներ չկան: Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները: Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է: