Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gexasahq 10.01.
A A
Սպորտ

Հայաստանի գեղասահորդները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում հունվարի 12-ին կմեկնարկի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, մրցաշարին կմասնակցեն 123 մարզի-մարզուհի։ Նրանց թվում են նաև մեր մենասահորդ  Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։

Հիշեցնենք, որ մեր զույգն անցած տարի նվաճել է 2022թ ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգիր և այժմ պատրաստվում է այդ խոշոր մարզահանդեսին: