Հավաքեցին պատի «Կալաշնիկով»-ները
Դատարանը բավարարեց «ՀԺ» գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի երկու միջնորդությունները: «Կոշ» քրեակատարողական հիմնարկում ընթանում է դռնբաց դատական նիստ, ուր պարզ կդառնա Փաշինյանի ազատազրկման ժամկետը կնվազի՞ , թե՞ ոչ:
Առաջին միջնորդությունը վերաբերում էր դատական սենյակի պատերի նկարներին, որոնք «Կալաշնիկովի» նկարագրություններ էին:
«Ես հասկանում եմ, որ մեր իշխանությունները շատ են սիրում «Կալաշնիկով», սակայն այս նկարները ազդում են ներկաների հոգեվիճակի վրա»,-ասաց Նիկոլ Փաշինյանը` միջնորդելով հավաքել դրանք: Երկրորդ միջնորդությամբ նա պահանջեց իր նախկին սենյակից բերել գրառումների տետրը:
Այս պահին տետրը Նիկոլ Փաշինյանի ձեռքում է, նկարները հավաքվել են, եւ նիստը շարունակվում է:
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դրական որոշման դեպքում մոտ 4 ամսով կկրճատվի Փաշինյանի ազատազրկման ժամկետը: