Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ղարիբաշվիլի
A A
Քաղաքականություն

Վրաստանի վարչապետը Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ շնորհավորել է հայ ժողովրդին

«Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին և բարեկամ հայ ժողովրդին։ Այս դարավոր պատմությունը, որը հիմնված է եղբայրության և փոխադարձ հարգանքի վրա, բնորոշվում է մեր ժողովուրդների բարիդրացիական և բարեկամական հարաբերություններով, որը, ես համոզված եմ, կշարունակվի ապագայում։

Բոլորին մաղթում եմ խաղաղություն, առողջություն, ուրախություն և հաջողություն»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Իրակլի Ղարիբաշվիլին։