Բացել լրահոսը Փակել լրահոսը
հհ ագն
A A
Քաղաքականություն

Անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Ղազախստանում հետագա բախումները կանխելու համար․ ՀՀ ԱԳՆ

Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև՝

Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։ 

Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ։