Բացել լրահոսը Փակել լրահոսը
Koronavirus-Erevan-6-e1584336351174
A A
Հասարակություն

Լավ լուր. Հայաստանն, ըստ ԵՄ չափանիշների, կանաչ գոտում է

Հայաստանում կորոնավիրուսիային իրավիճակը համեմատաբար հանդարտվել է: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից ցածր է ու կազմում է 0.9: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը նշեց, որ վարակի վերարտադրողական վերջին 14 օրվա ցուցանիշը, դրան նախորդած 14 օրվա հետ համեմատ, 54 տոկոսով նվազել է:

«Դրական թեստերի մասնաբաժինը 1.3 տոկոս է: Հիվանդանոցային ծանրաբեռնվածությունը հիմա համեմատաբար թեթև է: Լավ լուրն այն է, որ Հայաստանն այս պահին, ըստ ԵՄ չափանիշների, կանաչ գոտում է»,-ասաց Ռոմելլա Աբովյանը:

Չնայած դրական ցուցանիշին, Ռոմելլա Աբովյանը նշեց, որ արդեն կորոնավիրուսի տարածման տեմպի ակտիվացման միտում է նկատվում: Հաստատված դեպքերի թվի ավելացում է կանխատեսվում, քանի որ համատարած հակահամաճարակային կանոնները չեն պահվում, իսկ տոնական օրերին ակտիվ շփումներ են եղել: Ռոմելլա Աբովյանը նշեց, որ պատվաստումների ընթացքը բավական ակտիվ է: Նա նկատեց, որ այն երկրներում, որտեղ պատրաստվածության բարձր մակարդակ կա, կորոնավիրուսի օմիկրոնի շտամի դեպքում բավական թեթև ընթացք է լինում: