Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՖՖ
A A
Սպորտ Պաշտոնական

Մարզչական նոր նշանակումներ` ՀՀ մի քանի հավաքականներում

Կանանց Հայաստանի ազգային հավաքականում Արմեն Սանամյանի փոխարեն գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Ադամյանը՝ տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լիանա Հայրապետյանին փոխարինել է Գագիկ Տեր-Գևորգյանը:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի (2005 թ. ծնված ֆուտբոլիստներ) գլխավոր մարզչի պաշտոնում Մհեր Միրումյանին փոխարինել է Խորեն Վերանյանը: Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականի (2008 թ. ծնված ֆուտբոլիստներ) գլխավոր մարզիչ է նշանակվել Կարեն Ավոյանը:

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի տարբեր տարիքային ազգային հավաքականների բոլոր գլխավոր մարզիչների ցանկը.

 

Ազգային հավաքական – Խոակին Կապառոս

Մ-21 հավաքական – Ռաֆայել Նազարյան

Մ-19 հավաքական (2003 թ.) – Վարազդատ Ավետիսյան

Մ-18 հավաքական (2004 թ.)  - Վահագն Մինասյան

Մ-17 հավաքական (2005 թ.)  – Խորեն Վերանյան

Մ-16 հավաքական (2006 թ.) - Վահե Հարությունյան

Մ-15 հավաքական (2007 թ.)  - Գևորգ Պողոսյան

Մ-14 հավաքական (2008 թ.) - Կարեն Ավոյան

Կանանց ազգային հավաքական – Արտակ Ադամյան

Կանանց մինչև 19 տարեկանների հավաքական - Գագիկ Տեր-Գևորգյան

Կանանց մինչև 17 տարեկանների հավաքական - Մարիամ Ստեփանյան

Ֆուտզալի ազգային հավաքական – Ռուբեն Նազարեթյան