Բացել լրահոսը Փակել լրահոսը
738589
A A
Հասարակություն

Ծխախոտային արտադրատեսակների ցուցադրումը վաճառասրահներում առաջացնում է տուգանքի նշանակում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ Է մտել Ծխախոտային արտադրատեսակների եվ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եվ կանխարգելման մասին օրենքը

  • համաձայն որի արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում:

Օրենքի պահանջները չկատարելը  առաջացնում է.

➢ տուգանքի նշանակում՝ 200 - 250 000 դրամի չափով:

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, առաջացնում է

➢ տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով: