Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որևէ կաշկանդվածություն չեմ ունենալու․ ՄԻՊ-ի ՔՊ թեկնածու (տեսանյութ)

Այս առաջարկությունը ստացել եմ «Քաղաքացիական պայմանագիր» ֆրակցիայի ղեկավարից:  Որոշակի ժամանակ եմ վերցրել և համաձայնվելուց առաջ մտորել եմ․ Ա1+-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց Արդարադատության նախարարի տեղակալ «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ու՞մ կողմից է ստացել առաջարկը և ինչու՞ է համաձայնել:

ՄԻՊ թեկնածուն վստահեցնում է՝ այն, որ գործող իշխանության օրոք է նշանակլվել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում, իրեն չի կաշկանդելու գործունեություն իրականացնելիս:

Գրիգորյանը բարձր գնահատեց գործող ՄԻՊ Արման Թաթոյանի կատարած աշխատանքը և նշեց, թե  ընտրվելու դեպքում ինչ աշխատանքներ է իրականացնելու և որոնք են լինելու առաջնահերթությունները:

Մանրամասները՝ տեսանյութում: