A
A
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 89-ով և դարձել 344826: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4005 մարդ (-118), կատարվել է 2560870 թեստավորում (+7127), առողջացել են վարակվածներից 331348-ը (+196): Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ, վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը 7968 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 4-ով և դարձել 1505։