Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Արցախի հազարամյա պատմության խեցեղեն վկանները (տեսանյութ)

Ավելի քան 4000 տարիների պատմություն ունեցող հնագիտական խեցեղեն տարբեր իրեր այսօրվանից ներկայացվում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Դրանք Հայաստան են տեղափոխվել Շուշիից՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Հայաստան են բերվել գորգերի հետ, որոնք ներկայումս գտնվում են ճարտարապետության թանգարանում։

Շուշիի գորգերի  թանգարանում եղել է մոտ 120 մասունք, որոնցից փրկել հաջողվել է ընդամենը 30-ը։ Գտածո իրերը Արցախի տարբեր բնակավայրերից են։

«Այն, ինչ ունենք այստեղ ներկայացված, այդ իրերի զուգահեռները կան և՛ ՀՀ տարածքում և՛ Հայկական լեռնաշխարհի այլ նշանավոր հնավայրերում, այսինքն՝ դրանք փաստում են միասնական, միատարր մշակույթի մասին, որը եղել է Հայկական լեռնաշխարհում և որի կրողներն ու ժառանգորդներն ենք մենք»,—նշում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։

Ցուցադրությունը կտեւի հինգ ամիս։

Մանրամասները՝ տեսանյութում։