Բացել լրահոսը Փակել լրահոսը
electricity
A A
Պաշտոնական

Որքան կթանկանա հոսանքը 2022-ին․ սահմանվեցին սպառողների համար նոր սակագները

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նիստում քննարկեց և սահմանեց
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները, որոնք կգործեն 2022 թվականի փետրվարի 1-ից:

Այսպիսով՝
 սոցիալապես անապահով ընտանիքների (բնակիչ-բաժանորդների շուրջ 11%-ի) համար գործող
սակագները կմնան անփոփոխ,
 ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 55%-ը)
համար սակագները կավելանան 1.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն),
 ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների (բնակիչ-բաժանորդների 25%-ը)
համար սակագները կավելանան 3.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն),
 մնացած սպառողների համար սակագները կավելանան 5.5 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Սակագներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի փետրվարի 1-ից:

Սակագներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի փետրվարի 1-ից:

Բոլոր հաշվարկներին և նյութերին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում (www.psrc.am):

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով