Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+akademia (1)
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը` «Շախմատի ակադեմիայի գավաթ – 2021»-ի եզրափակիչ փուլի հաղթող​

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվել է «Շախմատի ակադեմիայի գավաթ – 2021» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը:​

​Համառ ու հետաքրքիր պայքարից հետո մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 8 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Նրանից կես միավորով ետ է մնացել Արման Միքայելյանը, 1-ական միավորով` Տիգրան Լ. Պետրոսյանն ու Տիգրան Հարությունյանը:

Հանձնվել են նաև հատուկ մրցանակներ: Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի է ճանաչվել Աննա Սարգսյանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիայի ֆեյսբուքյան էջը:

Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից է դարձել Ալբերտ Աղազարյան​ը, մարզերի լավագույն արդյունք ցույց տված մասնակից` Արթուր Ղարագյոզյանը: