Հայաստանում պիտանելիության ժամկետն ավարտվելու պատճառով խոտանվել են AstraZeneca և Moderna-ի որոշ խմբաքանակներ
Աջակցիր «Ա1+»-ին«Աստրազենեկա» և «Մոդեռնա» պատվաստանյութերի պահպանման կարճաժամկետ լինելու պատճառով ունեցել ենք 27 հազարական դեղաչափերի խոտանում։
Ինչքա՞ն պատվաստանյութ է ոչնչացվել պահպանման ժամկետներով պայմանավորված՝ «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ ասաց « Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
«Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերը սկզբնական շրջանում շատ կարճ ժամկետ ունեին՝ սկզբում 1 ամիս, հետո 3, իսկ այս պահին մինչև 9 ամիս ժամկետ։ Այս համատեքստում պետք է նաև հաշվի առնել, թե պատվաստանյութ երբ է հասել Հայաստան»,-պարզաբանեց Գայանե Սահակյանը:
Բացի այդ պատվաստանյութը նախատեսված էր տասը հոգու համար, և սրվակը բացելուց հետո պիտանի էր ընդամենը 6 ժամ։
«Հունիսին մենք ունեցանք «Աստրազենեկայի» 27000 դեղաչափի խոտան՝ 250 000-ից։ Իսկ արդեն նոյեմբերի վերջին ունեցանք նաև «Մոդեռնա» պատվաստանյութի 27000 դեղաչափի խոտան՝ 100 000-ից»,- ասաց նա։
«Մոդեռնա» պատվաստանյութը Հայաստան էր հասել նոյեմբերի 4-ին և անհրաժեշտ էր մինչև նոյեմբերի 28-ը սպառել։
«Մյուս պատվաստանյութերի խոտանումներ չեն եղել»,- ասաց Գայանե Սահակյանը: