Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+world soccer 24.12.
A A
Սպորտ

World Soccer-ը տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Ռոբերտ Լևանդովսկուն

World Soccer անգլիական հեղինակավոր ամսագրի հարցման արդյունքներով 2021թ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Լեհաստանի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:

 

Լեհ ֆուտբոլիստը ստացել է 223 ձայն: Երկրորդ տեղում գտնվող արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին արժանացել է 171 ձայնի: Լավագույն եռյակը եզրափակել է Լոնդոնի «Չելսիի» և Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ժորժինյոն` 123 ձայն:

 

Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, որը բաստակել է 33 ձայն: Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին ստացել է ընդամենը մեկ ձայն:

 

Հարցման արդյունքներով որոշվել է նաև տարվա լավագույն թիմը: Այդ պատվին արժանացել է Իտալիայի հավաքականը: Երկրորդ տեղում չեմպիոնների լիգայի հաղթող Լոնդոնի «Չելսին» է, իսկ երրորդում` Մյունխենի «Բավարիան» ու «Մանչեսթեր Սիթին»:

 

Նշենք, որ անգլիական ամսագիրը նման կարգի հարցումներ անցկացնում է 1982 թվականից: