Բացել լրահոսը Փակել լրահոսը
sds
A A
Հասարակություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը 9 միլիոն դրամով տուգանել է արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ) շահագործող ընկերությանը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա  տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների կատարման և պահպանման վերաբերյալ նկատմամբ ստուգումներ են արվել «Արմա Լեդեր» ՍՊ ընկերությունում։ ՍՊԸ-ն շահագործել է 5 ամբարձիչ սարքավորում (տելֆեր), կաթսայատուն, 1 կոմպրեսորային կայան և 2 բեռնատար վերելակ։

Վերջիններս  համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի՝ համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ) և որպես այդպիսին ենթակա են ռեեստրում գրանցման: Նույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը տարեկան առնվազն մեկ անգամ ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության, որը համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասի «գ» կետի՝ իրականացվում է ԱՎՕ-ն ռեեստրում գրանցելուց հետո: Սակայն ընկերությունը ստուգման ժամանակ չի ներկայացրել արտադրական վտանգավոր օբյեկտների, մասնավորապես` կոմպրեսորի, 5 տելֆերների, կաթսայատան և 2 բեռնատար վերելակների՝ ռեեստրում գրանցման վկայականները  և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացությունները։  

Ուստի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որպես տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, հիմք ընդունելով վերոնշյալ խախտումները և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Արմա Լեդեր» ՍՊ ընկերությանը ենթարկել է վարչական պատասխանատվության և տուգանել՝ 9 արտադրական վտանգավոր օբյեկտներ առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման շահագործելու համար՝ յուրաքանչյուր  օբյեկտի համար  1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով, ընդհանուր՝ 9.000.000 (ինը միլիոն)  ՀՀ դրամ գումարի չափով։