Երևանի ՖԻՄԱ-ի վոլեյբոլիստները հռչակվեցին չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԱվարտվեց 2021թ տղամարդկանց վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, առաջնության եզրափակիչ փուլը կայացել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Հինգ թիմերի պայքարում մրցանակային տեղերը հաջորդականությամբ զբաղերեցլ են ՖԻՄԱ-ն, ԲԿՄԱ-ն և ԽՄՕՄՄ-ի թիմը:
Հավելենք, որ կանանց առաջնությունն ավարտվել էր նոյեմբերին: Երկրի չեմպիոնի կոչմանն արժանացան էր ԽՄՕՄՄ-ի թիմը:Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են համապատասխանաբար «Վանը» և «Արցախը»:
Հաջորդ մրցաշրջանում տղամարդկանց և կանանց ՀՀ առաջնության մասնակիցների քանակը հնարավոր է ավելանա մեկական թիմով: Ամանորի տոներից հետո վոլեյբոլիստները Ծաղկաձորում կմասնակցեն «Վոլեյբոլ ձյան վրա» մրցաշարին։ Գարնանը կմեկնարկեն դասական վոլեյբոլի կանանց և տղամարդկանց առաջնությունները, իսկ ամռանը կկայանան արդեն լողափնյա վոլեյբոլի Հայաստանի առաջնությունները: