A
A
«Ռոման» ոչ-ոքի խաղաց «Սամպդորիայի» հետ. Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի ֆուտբոլի Ա սերիայի 19-րդ տուրում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց «Սամպդորիայի» հետ:
Նախ Էլդոր Շահմուրադովը 72-րդ րոպեին առաջ մղեց դաշտի տերերին: Ութ րոպե անց Մանոլո Գաբիադինին վերականգնեց հավասարությունը` 1:1: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
«Ռոման» այդ ոչ-ոքիից հետո վաստակեց 32 միավոր և պահպանեց իր տեղը 6-րդ հորիզոնականում: «Սամպդորիան» այժմ ունի 20 միավոր և շարունակում է մնալ 15-րդ տեղում:
Հռոմեական ակումբը հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 6-ին, «Միլանի» հարկի տակ: