Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Մարտունի քաղաքում 5 նոր ջերմատուն է կառուցվել (տեսանյութ)

Արմատներով Արցախցի՝ ամերիկահայ Գրիգորյան ընտանիքի և Արարատ բարեգործական միության նախաձեռնությամբ, Մարտունի քաղաքում 5 նոր ջերմատուն է կառուցվել: Բարեգործական միության կողմից ընտրվել են ընտանիքներ, ովքեր տեղահանվել և բնակություն են հաստատել Մարտունի քաղաքում ու կզբաղվեն հողագործությամբ: Համատեղ ծրագիրը Արցախում առաջին անգամ են իրականացնում: Խոստանում են, որ վերջինը չի լինի:

Մանրամասները՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում