Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault-7
A A
Հասարակություն

Լիլիթ Պիպոյանը վայր է դնում ավագանու անդամի իր մանդատը

 Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Պիպոյանը ֆբ-ի իր էջում գրել է․

«Սիրելի համաքաղաքացիներ, հայտնում եմ, որ Երևանի ավագանու անդամի մանդատս վայր եմ դնում, որովհետև.

1. Չցանկացա մաս կազմել քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացի;

2. Բողոք և անհամաձայնություն ունեմ ավագանու ինստիտուտի նկատմամբ իսկ, որը պետք է անպայման ենթարկվի հիմնավոր բարեփոխումների` ճշմարիտ քաղաքային իշխանություն դառնալու համար, որպիսին այն բնավ չէ հիմա: Այն պետք է դառնա պրոֆեսիոնալ օրենսդիր մարմին Երևան քաղաքի համար:

Ցավոք, օդում առկախ մնաց քաղաքապետարանում Մոնումենտալ արվեստի խորհուրդ ստեղծելու իմ առաջարկը, որի համար բավականին նախապատրաստական աշխատանք էի կատարել վերջին ամիսների ընթացքում, բայց այն` լիովին ձևակերպած, կհանձնեմ մշակութային գծով քաղաքապետի տեղակալին հույսով, որ կյանքի կկոչվի»,- գրել է նա: