Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

44 կողմ, 10 դեմ՝ Հայկ Մարությանը պաշտոնանկ արվեց․ ընտրվեց նոր քաղաքապետ (տեսանյութ)

Երևանի արդեն նախկին փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ընտրվեց Երևանի քաղաքապետ։ Երևանի ավագանու այսօրվա նիստի ավարտից հետո տեղի ունեցավ քվերակություն, որին մասնակցում էր ավագանու 57 անդամ։

Հրաչյա Սարգսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 44-ը, դեմ՝ 10-ը։

Այսպիսով՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ավագանու որոշման նախագիծը հաստատվեց։

Հիշեցնենք՝ դեռևս անցյալ շաբաթվանից «Իմ քայլը» խմբակցությունը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց են սկսել։ Իսկ արդեն այսօր Երևանի ավագանին Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցով հատուկ նիստ է հրավիրվել։