Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba (4)
A A
Սպորտ

Հայտնի են Հայաստանի չեմպիոնները ազատ ոճի ըմբշամարտում

Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։

57 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն է դարձել Մանվել Խնձրցյանը, որը եզրափակիչում 9:2 հաշվով հաղթել է Էդիկ Հարությունյանին:

Դիտարժան ու գերլարված պայքարում Նորայր Հարությունյանը 3:1 հաշվով հաղթել է Վրեժ Գևորգյանին և դարձել է 61 կգ քաշային կարգի Հայաստանի չեմպիոն:

Հովհաննես Մխիթարյանը (92 կգ) չնայած սկզբում պարտվում էր 3:9 հաշվով Սերգեյ Սարգսյանին, բայց կարողացել է փոխել մրցամարտի ընթացքը և հաղթել 10:9 հաշվով։

Մյուս քաշային կարգերում չեմպիոն են դարձել Գևորգ Թադևոսյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ) և Արման Ավագյանը (79 կգ)։

Դեկտեմբերի 28-29-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում տեղի կունենա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը: