Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պարոն քաղաքապետին անվստահություն չեմ հայտնել, պարզապես համաձայնություն եմ տվել իմ թեկնածությանը․ փոխքաղաքապետ (տեսանյութ)

Կարծում եմ՝ ժամանակավրեպ էին նման ծախսերը։ Այսօր Երևանի ավագանու նիստի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք հայտնեց Երևանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի ներկայացրած նոր քաղաքապետի թեկնածու Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար գնված 200 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենայի գնմանն առնչվող հարցին։

Ինչ վերաբերում է գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուն, Հրաչյա Սարգսյանն ասաց, որ ինքը նման բան չի արել․ «Ես անվստահություն պարոն քաղաքապետին չեմ հայտնել, ես պարզապես համաձայնություն եմ տվել իմ թեկնածությանը»։

Հիշեցնենք՝ Հայկ Մարությանի պաշտոնանկության հարցով Երևանի ավագանու հատուկ նիստ է հրավիրվել։ Մանրամասները՝ տեսանյութում։