Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Լավ լուր ունեմ․ Հայկ Մարության (տեսանյութ)

«Ինձ հայտնեցին, որ այս պահին քվորում չկա, ուստի մենք պետք է կես ժամ ընդմիջում հայտարարենք»․ Ավագանու նիստի մեկնարկին հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Կես ժամից, եթե քվորում եղավ,  նիստը կսկսենք, եթե ոչ՝ նիստը կհայտարարենք չկայացած», -ասաց  Մարությանը Ավագանու այսօրվա նիստի մեկնարկին և մինչև ընդմիջում հայտարարելը երևանցիներին ուրախալի լուր հայտնեց․

«Այսօր հայտարարվել է ևս 280 վերելակի մրցույթ։

Ստացվում է՝ 2021 թվականին մենք արդեն տեղադրել ենք 54 վերելակ, որոնք նախատեսված էին վերջին պատերազմական գործողություններից հաշմանդամություն ստացած զինվորների համար»։

Քաղաքապետը հայտնեց նաև, որ արդեն 620 վերելակ է տեղադրվել, իսկ հաջորդ տարի Երևանում կլինի փոփոխված 1000 վերելակ»

Հիշեցնենք՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ անվստահություն է հայտնելու քաղաքապետ Հայկ Մարությանին, իսկ արդեն այսօր իշխող խմբակցությունը բոյկոտել էր ավագանու նիստը։