Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս հիվանդ
A A
Հասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 137 նոր դեպք

Դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 845 դեպք, որոնցից 329 128-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5309 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:

Այսպիսով` երեկ կատարվել է 5932 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 137 նոր դեպք: Ունենք 329 առողջացած, 11 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7914 մահվան դեպք է արձանագրվել:

Նախորդ օրն արձանագրվել է նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1494 է:
 

Մեկ օրում Հայաստանում մահացել է 12 կորոնավարակակիր:

Ընդհանուր կատարվել է 2 503 039 թեստավորում: