Բացել լրահոսը Փակել լրահոսը
305-1-1024x768-1
A A
Հասարակություն

«Օմիկրոնը» տարածվում է ավելի արագ և վարակում պատվաստվածներին

ԱՀԿ-ում հայտարարել են, որ կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն այլ մուտացիաներից ավելի արագ է տարածվում, ինչպես նաև կարող է վարակել պատվաստվածներին և կորոնավիրուսով հիվանդացածներին: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, փոխանցում է Reuters-ը։

«Այս պահին կա կայուն հաստատում, որ «Օմիկրոնը» զգալիորեն ավելի արագ է տարածվում, քան «Դելտան», և ավելի հավանական է, որ այն մարդիկ, ովքեր պատվաստված կամ արդեն հիվանդել են կորոնավիրուսով, կարող են կրկին վարակվել», – ասել է Գեբրեյեսուսը:

ԱՀԿ-ում նաև կազմել են «Օմիկրոն» շտամի տարածման կանխատեսումը: Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամն արագորեն տարածվում է ըստ երկրների, այդ թվում՝ այն երկրներում, որտեղ բնակչության իմունիզացիայի մակարդակը բավականին բարձր է: