Բացել լրահոսը Փակել լրահոսը
FLYONE
A A
Պաշտոնական

FLYONE ARMENIA ավիաընկերության նոր հայտարարությունը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք FLYONE ARMENIA ընկերությունը ստիպված է եղել չեղարկել դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 31-ը Երևան- Մոսկվա- Երևան և Երևան- Կրասնոդար- Երևան երթուղով չվերթները։
Չեղարկված չվերթների բոլոր ուղևորներին FLYONE ARMENIA ընկերությունն առաջարկում է․
 
1․ Ավիատոմսի գումարի ամբողջական վերադարձ (3-10 աշխատանքային օրերի ընթացքում՝ փոխհատուցման հայտի ստացման օրվանից)․
2․ Ավիատոմսի գումարի փոխանցում ուղևորի անունով Flyone Armenia ընկերության առցանց միջավայրի վիրտուալ դրամապանակում՝ տոմսի գումարի 120%-ի չափով:
3. Չվերթի ժամկետի փոփոխություն
 
Չեղարկված չվերթների բոլոր ուղևորներին էլեկտրոնային փոստով ուղարկվել է նամակ, որտեղ քայլ առ քայլ նկարագրված է ուղևորների կողմից փոխհատուցում ստանալու գործընթացը։ Խնդրում ենք, ևս մեկ անգամ ստուգել Ձեր էլեկտրոնային փոստը, նաև փոստի «spam» բաժինը։
 
Եթե տոմսը ձեռք է բերվել ճամփորդական գործակալության միջոցով, ընկերությունը խնդրում է դիմել գործակալություն՝ տոմսի վերադարձի կամ ժամկետների փոփոխության համար։
Հարգելի ուղևորներ, ավիաընկերության զանգերի կենտրոնը գործում է ուժեղացված ռեժիմով։ Եթե չեք կարողացել կապ հաստատել մեզ հետ, պատճառը՝ զանգերի կենտրոնի գերծանրաբեռնվածությունն է։
Խնդրում ենք նաև կապ հաստատել մեզ հետ