Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

Ադրբեջանում հաստատված մոտ 50 գերի կա, ոչ պաշտոնական՝ ևս 80 անձ. Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանում պահվող հաստատված գերիների թիվը շուրջ 50 է, իսկ ոչ պաշտոնականացված գերիներինը՝  շուրջ 80։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Քանի դեռ Ադրբեջանը պահում է հաստատված գերիներին, անխուսափելի է, որ վերադարձեր լինելու են՝ նշեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների՝ հայենիք վերադարձած գերիների հանդեպ իրավական գործընթացներին, Սահակյանը նշեց․ «Անթույլատրելի էր հրապարակային դաշտում խոսել գերիների հանդեպ քրեական հետապնդումների մասին։ Իրավական և բարոյական առումներով չեմ կարոծում՝ նրանց կալանավորելու հիմքեր գոյություն ունեն։ Անկախ նրանց մեղսագրվող արարքներից, կարծում եմ, նրանք պետք է մնան ազատության մեջ»։ 

Մանրամասները՝ տեսանյութում