
A
A
Մեկնարկել են Wizz Air ավիաընկերության Վիլնյուս - Երևան- Վիլնյուս երթուղով չվերթերը
Աջակցիր «Ա1+»-ին«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-n հայտնում է, որ Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի դեկտեմբերի 19-ից մեկնարկել է Վիլնյուս- Երևան- Վիլնյուս երթուղով չվերթերը:
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- գրված է հաղորդագրությունում: