Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԵՄ ՀՀ
A A
Քաղաքականություն

ԵՄ-ն էլ հայտարարություն արեց

 Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչությունը հայտնում է․

Հիմք ընդունելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բրյուսելյան հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր Բաքվից Երևան է բերել 10 հայ զինծառայողների։ Այս կարևոր մարդասիրական գործողությունը ԵՄ-ի ջանքերի շարունակությունն է աշխատելու երկու երկրների հետ՝ խթանելու փոխադարձ վստահությունը։