Բացել լրահոսը Փակել լրահոսը
1070969
A A
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակ՝ հանդիպելու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրան դիմավորեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Ըստ շրջանառվող լուրերի` հանդիպմանը քննարկվելու է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը:

 
 

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել: 

Լրատվամիջոցներում նշում են, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ արդեն իսկ դրել է քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը, որում գրված է, որ «Իմ քայլը» խմբակցությունը անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և միաժամանակ քաղաքապետի թեկնածու առաջադրում Հրաչյա Սարգսյանին: