Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նոր
A A
Քաղաքականություն Հասարակություն

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու դեսպան Կոնյուկը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրներին: