Բացել լրահոսը Փակել լրահոսը
B75I2208
A A
Հասարակություն

ՀՀ կառավարությունը 168 մլն դրամ է հատկացրել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին, դրամաշնորհային պայմանագրի հիման վրա, հատկացվել է 168 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ բեմին անհրաժեշտ մեխանիզմների ձեռքբերման համար: Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

 

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի բեմի վերազինման համար ձեռք կբերվեն հետևյալ սարքավորումները՝ շտանգետներ, սաֆիտներ և կառավարման վահանակներ, որոնք խիստ անհրաժեշտ են թատրոնի բնականոն գործընթացն ապահովելու համար։ Նշենք, որ մշակութային հաստատությունների գույքային հագեցվածության բարելավման գործընթացը կրում է շարունակական բնույթ։

 

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ վերաբաշխման արդյունքում լրացուցիչ 80 մլն դրամ հատկացվել է ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» միջոցառմանը՝ «Բնակարան երիտասարդներին» ծրագրի շահառուներին հասանելիք 2021թ.-ի դեկտեմբեր ամսվա սուբսիդավորման գումարը համապատասխան կազմակերպություններին փոխանցելու նպատակով:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ