Բացել լրահոսը Փակել լրահոսը
266328435_286809216816484_2730610312797629431_n
A A
Պաշտոնական

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպել է Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, ընդգծել փոխգործակցությունը զարգացնելու և ընդլայնելու անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում:

Մասնավորապես, կողմերը քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, պետական կառավարման ոլորտում փոխգործակցությանը և այդ ուղղություններով հետագա քայլերին առնչվող թեմաներ:

Արայիկ Հարությունյանը և դեսպան Անն Լույոն համոզմունք են հայտնել, որ երկու կառավարությունների արդյունավետ ջանքերի արդյունքում Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն առաջիկայում ևս նոր ազդակ կստանան: