Բացել լրահոսը Փակել լրահոսը
151221AnvtangKhorhurdNist
A A
Պաշտոնական

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 15-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Իր խոսքում երկրի ղեկավարն ընդգծել է, որ ընթացիկ տարվա ճգնաժամային խնդիրները հիմնականում հաղթահարված են, սակայն թե՛ ներքին և թե՛ արտաքին մարտահրավերներին դիմագրավելուն ուղղված անելիքները շատ են:

Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել լիազոր մարմինների ղեկավարներին առկա անվտանգային հիմնախնդիրների լուծման նպատակով: