Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC00345
A A
Պաշտոնական

Արզաքանցյանի կինը կգլխավորի կանանց շարժումը

Նատալյա Ռոտենբերգի և «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սոնա Գուլբանյանի համատեղ նախաձեռնությամբ ստեղծվել է կանանց միություն, որի նպատակն է ձևավորել ակտիվ, աշխատող կառույց և սկսել իրականացնել մի շարք հեռանկարային ծրագրեր: Այս մասին հայտնում են «Ալյանս»-ից։

Նատալյա Ռոտենբերգը ընտրվել է կանանց միության պատվավոր նախագահ եւ կգլխավորի կանանց շարժումը:

Այսուհետ բոլոր ակտիվ, գործուն և իրենց ուժերին հավատացող կանայք կարող են համատեղ ուժերով հզոր երկիր կառուցել։ Կանանց միության ղեկավարները վստահ են` կանանց ժամանակը եկել է։

Նշենք, որ Նատալյա Ռոտենբերգը քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի կինն է։