A
A
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Աջակցիր «Ա1+»-ինՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում այսօր ցերեկը, դեկտեմբերի 16-ին, 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ի երեկոյան ժամերին, 18-ին սպասվում են տեղումներ:
Մարզերում այսօր ցերեկը, դեկտեմբերի 16-ին, 19-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Դեկտեմբերի 17-ին կեսօրից հետո, 18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: