Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բացեմ գաղտնիքը․ Ադրբեջանը 1 բան է ուզում․ Թաթուլ Հակոբյան (տեսանյութ)

Ադրբեջանն ասում է՝ դուք չպիտի իմ փոխարեն իմ բեռները ստուգեք։

Ադրբեջանի հիմնական գերխնդիրը այսպես բացատրեց լրագրող Թաթուլ Հակոբյանը «ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ի՞նչ ակնկալել եվրոպական միջնորդությունից» թեմայով քննարկմանը։

«Այսինքն՝ Ադրբեջանն ասում է, եկեք ձեզ մի քիչ փող տամ և ինչ ուզեմ տեղափոխեմ՝ զենք․․․․ ինչ ուզեմ տեղափոխեմ, դեպի Նախիջևան՝ դեպի Թուրքիա»,- ասում է Հակոբյանը։

Բանախոսի համոզմամբ, Ադրբեջանի մտադրությանը դեմ է ոչ միայն Հայաստանը, այլև Ռուսաստանը։

Հակոբյանը բացատրում է՝ Լաչինի նոր միջանցքը, որը սկսվելու է հայկական Կոռնիձորից և ավարտվելու է Արցախի Կրկժան արվարձանում, կրկին լինելու է Ռուսաստանի վերահսկողության տակ ։

Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի թեման առաջ տանելով՝ ուղղակիորեն ռուսների հետ է խոսում։ Նույնություն մտցնելով միջանցքների մեջ՝ Ադրբեջանը Ռուսաստանին ներքաշում է իր ստեղծած խնդրի մեջ։

Թաթուլ Հակոբյանն վստահեցնում է՝ Ռուսաստանը դեմ չի միջանցքի գոյությանը, բայց այն պայմանով, որ դա լինի ամբողջովին իր վերահսկողության տակ։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի ձեռքում դա կլինի ազդեցության լծակ թե՛ Ադրբեջանի, թե Թուրքիայի վրա։