Բացել լրահոսը Փակել լրահոսը
բանտ-1
A A
Հասարակություն

ՄԻՊ գրասենյակից այցելել են գերությունից վերադարձած և ՀՀ-ում կալանավորված զինծառայողներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է․
 
Իմ հանձնարարությամբ՝ այսօր այցեր ենք իրականացրել ՀՀ այն զինծառայողներին, որոնք ադրբեջանական գերությունից Հայաստան վերադառնալուց հետո կալանավորվել են:
 
«Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են փաստաթղթեր, ինչպես նաև նրանց իրավունքների վիճակը, այդ թվում՝ գերեվարումից սկսած:
 
Քիչ առաջ ամփոփեցինք այցերը, որոնց արդյունքներով պետական համապատասխան մարմիններին կհասցեագրվեն անհրաժեշտ գրություններ: Կձեռնարկվեն այլ անհրաժեշտ քայլեր: