Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Փաշինյանը հայ-թուրքական նոր արձանագրությունների է պատրաստվում․ Ա․Խաչատրյան (տեսանյութ)

«Մենք լավ բան չենք սպասում, Նիկոլ Փաշինյանը հայ-թուրքական նոր  արձանագրությունների է պատրաստվում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի այն հայտարարություններին, թե երկու կողմերն էլ հարաբերությունները կարգավորելու համար բանագնացներ կնշանակեն։

 «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի գործընթաց և այն պայմանավորել է գերիների ու այլ հարցերի վերաբերյալ խորհրդարանի նախագահի վերջին աղմկոտ հայտարարություններով։ Ա․Խաչատրյանն ասում է, որ ԱԺ նախագահն իրավունք չուներ նման հայտարարություններ անել։ Բացի այդ, դաշնակցական պատգամավորի ներկայացմամբ, գերիների հարցի վերաբերյալ տեղի է ունեցել քաղաքական դիրքորոշման փոփոխություն։

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի հայտարարած ազգային դիմադրության շարժմանը, ապա պատգամավորն ասում է, որ այս փուլում իրենք գնում են «ռեսուրսների ակումլիացիայի», որ երբ ունենան բավարար հնարավորություններ, խորհրդարանական ու արտախորհրդարանական պայքարը համադրեն ու արդյունքի հասնեն։

 

Մանրամասները՝ տեսանյութում։