Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga hakob
A A
Սպորտ

Հակոբ Մկրտչյանը Ա խմբում գրավեց 8-րդ տեղը․ ծանրամարտի աշխարհի առաջնություն

Հայաստանի 96 կգ քաշային ծանրամարտիկ Հակոբ Մկրտչյանին նույնպես չհաջողվեց մեդալ նվաճել Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում։

Ա խմբի մրցումներում նա երկամարտի 370 կգ արդյունքով (163+207) գրավեց 8-րդ տեղը։ Ընդհանուր հաշվարկով նա 11-12-րդ տեղերը բաժանեց մեր մյուս ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանի հետ, որը ընդգրկված էր Բ խմբում և նույնպես ցույց էր տվել 370 կգ արդյունք (165+205)։

Վաղը՝ դեկտեմբերի 15-ին, Հայաստանը կունենա երեք մասնակից։ Կանանց 81 կգ քաշային կարգում հանդես կգա Տաթև Հակոբյանը, իսկ տղամարդկանց 102 կգ քաշում պայքար կմղեն Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը։