Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռոբերտ Քոչարյան
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 21-ը

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրել է, որ նիստից առաջ ստացվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ վատառողջ է և չի կարող ներկայանալ նիստին։

Գևորգյանի մյուս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել է, որ դադարեցրել է ներկայացնել նրա շահերը։

Դատարանը նաև ստացել է Գևորգյանի միջնորդությունը ՀՀ-ից ժամանակավոր բացակայելու վերաբերյալ, որը սակայն պաշտպանների բացակայության պայմաններում չքննարկվեց։  
 
Դատական նիստը հետաձգվել է մինչև դեկտեմբերի 21-ը։