Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga (7)
A A
Սպորտ

Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում նվաճեց առաջին մեդալը մեր թիմի համար:

89 կգ քաշային մարզիկը պոկում վարժությունում ցույց տալով 175 կգ արդյունք, գրավեց առաջին տեղը: Ավաղ, հրում վարժությունում նա ձախողեց բոլոր երեք մոտեցումները և զրո ստացավ: Այդպիսով, Անդրանիկ Կարապետյանը ստիպված պետք է բավարարվի փոքր ոսկե մեդալով: