Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Լիոնել Մեսին և Քրիշտիանու Ռոնալդում կհանդիպեն չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում

ՈՒԵՖԱ-ի նստավայրում այսօր տեղի ունեցավ չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը։

Մրցաշարի գավաթակիր Լոնդոնի «Չելսին» այս փուլում կհանդիպի Ֆրանսիայի գործող չեմպիոն «Լիլի» հետ: Մյուս զույգերից կարելի է առանձնացնել «Աթլետիկո» - «Բավարիա» և «ՊՍԺ» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղերը: Վերջինս հետաքրքիր է նրանով, որ միմյանց դեմ կրկին խաղալու են Լիոնել Մեսին ու Քրիշտիանու Ռոնալդուն:

Ահա վիճակահանության արդյունքները.

«Բենֆիկա» - «Ռեալ»

«Վիլյառեալ» - «Մանչեսթեր Սիթի»

«Աթլետիկո» - «Բավարիա»

«Ռեդ Բուլ Զալցբուրգ» - «Լիվերպուլ»

«Ինտեր» - «Այաքս»

«Սպորտինգ» - «Յուվենթուս»

«ՊՍԺ» - «Մանչեսթեր Յունայթեդ».

«Չելսի» - «Լիլ»

 

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան 2022թ փետրվարի 15-16-ին և 22-23-ին: Պատասխան խաղերը նախատեսված են մարտի 8-9-ին և 15-16-ին: Եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին, Սանկտ Պետերբուրգում: