Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն Հասարակություն

ՀՀ պահանջներն ընդդեմ Ադրբեջանի, մեծ հաշվով, բավարարված են․ Եղիշե Կիրակոսյան (տեսանյութ)

ՀՀ կողմից ներկայացված պահանջներն ընդդեմ Ադրբեջանի, մեծ հաշվով, բավարարված են։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի արձանագրում արեց՝ ներկայացնելով միջազգային դատարանի կողմից «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցով դեկտեմբերի 7-ին կայացրած վճիռը։

Կիրակոսյանի խոսքով՝ դատարանն արձանագրել է՝ հայրենադարձման վերաբերյալ հարցերը պետք է  կանոնակարգվեն մարդասիրական իրավունքի կոնտեքստում՝ Ժնևյան կոնվենցիաների համաձայն․  կա հստակ պարտավորություն՝ անհապաղ վերադարձնել բոլոր գերեվարված անձանց։

Նրանց գերեվարվելը և ռասայական խտրականության ենթարկելը պայմանավորված  է էթնիկ պատկանելիությամբ․ սա դատարանում նույնպես արձանագրվել է։

Դատարանի որոշմամբ՝ Ադրբեջանը պարտավորվել է ապահովել բոլոր գերեվարվածների իրավունքները, որոնք ամրագրված են ռասսայական խտրականության կոնվենցիայով, նաև՝ գերիները չպետք է ենթարկվեն անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի։

 

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի մեկ այլ կարևոր արձանագրում էր ՝  ատելության խոսքի և ատելության քարոզի տարածումից ազատ մնալու իրավունքը․ ըստ դատարանի այն կարող է ունենալ անդառնալի հետևանքներ հատկապես երբ ատելության քարոզն իրականցվում է բարձրաստիճան պաշտոնյանների կողմից։

 

Եղիշե Կիրակոսյանը խոսեց նաև մշակութային օբյեկտների հետ կապված Հայաստանի ներկայացրած պահանջների մասին։ Նրա խոսքով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այս հարցում ևս մեր պահանջները հիմնականում բավարարել է։