Բացել լրահոսը Փակել լրահոսը
թոշակ
A A
Պաշտոնական

ՄԻՊ աջակցությամբ կենսաթոշակառուի աշխատանքային ստաժը վերահաշվարկվել է և փոխանցվել թերի վճարված կենսաթոշակը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ կենսաթոշակառուի աշխատանքային ստաժը վերահաշվարկվել է և փոխանցվել թերի վճարված կենսաթոշակը՝ հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Քաղաքացին խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը տարիքային աշխատանքային կենսաթոշակի համար իր աշխատանքային ստաժն ամբողջությամբ հաշվառելու հարցում: Բարձրացված հարցի կապակցությամբ Պաշտպանը գրություններ է հասցեագրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

Նախարարությունից ստացվել է պարզաբանում, որ համապատասխան հարցումների ու հաստատումների արդյունքում՝ աշխատանքային ստաժում ավելացված ժամանակահատվածների հիման վրա կենսաթոշակի իրավունքը ձեռք բերելու օրվանից վերահաշվարկվել է քաղաքացու կենսաթոշակը, որի արդյունքում հաշվարկված թերի վճարված կենսաթոշակը վճարվել է։