A
A
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: