Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» վստահ հաղթեց ԲԿՄԱ-ին և ամրապնդեց դիրքերը. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա 

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում կայացավ տարվա վերջին հանդիպումը:

17-րդ տուրի շրջանակում Երևանի ԲԿՄԱ-ն իր հարկի տակ ընդունեց «Ալաշկերտին»: Գործող չեմպիոնը յուրաքանչյուր խաղակեսում մեկական գոլ խփեց և վստահ հաղթանակ տարավ` 2:0:

Ալաշկերտցիներն այդ հաջողությունից հետո վաստակեցին 21 միավոր և ընդհուպ մոտեցավ 4-րդ տեղում ընթացող «Նոային»: Թիմերին այժմ բաժանում է մեկ միավոր:

ԲԿՄԱ-ն կրեց թվով 13-րդ պարտությունը և վաստակած 6 միավորով շարունակում է զբաղեցնել վերջին` 9-րդ հորիզոնականը:

Այդպիսով, ավարտվեց առաջնության աշնանային հատվածը: Թիմերը այժմ գնում են ձմեռային կարճատև արձակուրդի: Հաջորդ` 18-րդ տուրը, նախատեսված է 2022թ փետրվարի 19-ին:

Վարդան Արզումանյան